Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.11.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


3605-Ա 19.11.2020թ.

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 59-րդ և 67-րդ հոդվածներով.
1. Թույլատրել «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն) վերջինիս հաշվապահական հաշվեկշռում հաշվառված, սույն որոշման հավելվածում ընդգրկված տրանսպորտային միջոցներն օտարել աճուրդով՝ համաձայն սույն որոշման հավելվածում սահմանված ելակետային տվյալների:
2. Հանձնարարել Ընկերության տնօրենին՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում կատարել օտարված ավտոմեքենաներին վերաբերող համապատասխան փաստաթղթերի ձևակերպումները:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի և Ընկերության տնօրենի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հր.Սարգսյանի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                   ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ