Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.12.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
   
3606-Ա 05.12.2018թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի Հ.1337-Ն ՈՐՈՇՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ     
ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով /այսուհետև՝ օրենք/, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 2018 թվականի նոյեմբերի 29–ի  հ.1337-Ն որոշման 9–րդ կետը, Երևան քաղաքում 2018 թվականի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային  զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով.
1.Ընդունել ի գիտություն, որ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի  նոյեմբերի 29-ի հ.1337-Ն որոշման 4-րդ կետով ստեղծվել է Երևանի քաղաքային  զորակոչային  հանձնաժողով։
2.Հանձնարարել.                        
1)Երևանի քաղաքային զորակոչային հանձնաժողովին՝        
ա.ներկայացնել եզրակացություններ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝  օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2–րդ և 3–րդ կետերով նախատեսված  հիմքերով, ինչպես նաև 73-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն, համապատասխանաբար ուսումնառության և /կամ/ գիտական  աստիճան  ունենալու  և  մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ  զբաղվելու հիմքով՝  քաղաքացուն պարտադիր  զինվորական  ծառայությունից  ազատելու մասին.        
բ.ներկայացնել եզրակացություններ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ օրենքի 22-րդ  հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերով՝ շարքային կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական  ծառայության զորակոչից տարկետում տալու մասին.
գ.առաջարկություն ներկայացնել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ օրենքի 24–րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով՝  քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կամ քաղաքացու դիմումը մերժելու վերաբերյալ.               
2)Երևանի վարչական շրջանների ղեկավարներին՝ մասնակցել զորակոչի  կազմակերպմանը և աջակցել զինվորական կոմիսարիատներին.           
3)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝  անհրաժեշտության դեպքում զինկոմիսարիատներն ապահովել ավտոտրանսպորտային միջոցներով.    
4)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի հ.405-Ն որոշման հ.1 հավելվածի 14-րդ և 17-րդ կետերի համաձայն՝ համագործակցելով համապատասխան զինվորական  կոմիսարների  հետ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 29-ի հ.1337-Ն որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացնել բժիշկ մասնագետների  թեկնածությունները:    
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման  բաժնի վրա:
4.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:                                                                                 
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ