Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.12.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
3607-Ա 06.12.2018թ.

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ԳԼՈՐԻԿ-ԳԻՏՈՒՆԻԿ» կրթահամալիր ՍՊԸ-ի լիազորված անձ Վարուժան Մխիթարյանի դիմումը՝ Նոր Նորքի 4 մ/շ, Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի հ.25/4 շենքի ոչ բնակելի տարածքի 1-ին և 2-րդ հարկերի համար կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ և 469-րդ հոդվածներով.    
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «ԳԼՈՐԻԿ-ԳԻՏՈՒՆԻԿ» կրթահամալիր ՍՊԸ-ի հետ կնքել համաձայնագիր՝ Նոր Նորքի 4 մ/շ, Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի հ.25/4 շենքի 1-ին և 2-րդ հարկերի` 156.8քմ, 229.0քմ, 186.8քմ, 229.0քմ, 41.2քմ մակերեսներով ոչ բնակելի տարածքի համար 17.04.2009թ. կնքված վարձակալության հ.1546 պայմանագիրը լուծելու մասին:
2.Ընդունել ի գիտություն, որ ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  

 

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ