Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.12.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

3612-Ա 06.12.2018թ.

ԴԱՎԻԹ ԲԵԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.112/1 ՀԱՍՑԵՈՒՄ  ԳՏՆՎՈՂ  ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարեն Սահակյանի դիմումը՝ Դավիթ Բեկի փողոցի հ.112/1 հասցեում գտնվող հողամասի սահմանները վերաճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:  
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.27062018-01-0126 վկայականը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 11/09/2018թ. N Կ-06/09/2018-1-0013 որոշումը։
Դավիթ Բեկի փողոցի հ.112/1 հասցեում գտնվող 203.9քմ մակերեսով հողամասը համաձայն վերոհիշյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի, վարձակալության իրավունքով պատկանում է Կարեն Սահակյանին:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.11.2018թ. հ.18-06/1-Ս-6235 եզրակացությունը.     
1.Սահմանել, որ Երևանի քաղաքապետի 2018թ. օգոստոսի 14-ի հ.2824-Ա որոշմամբ վարձակալության իրավունքով Կարեն Սահակյանին տրամադրվող՝ Դավիթ Բեկի փողոցի հ.112/1 հասցեում գտնվող 203.9քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են /նույն ուրվագծով/ սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը  դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի  վրա։
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
      

         
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ