Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.12.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

3613-Ա 06.12.2018թ.
             
ՆԵՐՔԻՆ ՉԱՐԲԱԽԻ 15-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.23 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հովհաննես Մուրադյանի լ/ա Ռուբեն Եղիազարյանի դիմումը՝ Ներքին Չարբախի 15-րդ փողոցի հ.23 հասցեում գտնվող հողամասի սահմանները վերաճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 10.11.1994թ. հ.38/8 որոշումը։
Ներքին Չարբախի 15-րդ փողոցի հ.23 հասցեի` 360.0քմ մակերեսով հողամասը գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում /ծածկագիր՝ 01-011-172-004/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օերնսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.08.2018թ. հ.18-06/1-Ե-798 եզրակացությունը.
1.Սահմանել, որ Ներքին Չարբախի 15-րդ փողոցի հ.23 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 360.0քմ:
2.Քննարկվող հողամասի սահմանները որոշվում են 360.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3.ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ներքին Չարբախի 15-րդ փողոցի հ.23 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը` ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշման 24-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ բնակելի կառուցապատման։
4.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների պետերի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։       
 
    

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ