Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.11.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


3615-Ա 19.11.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի
Հ.3405-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 37-րդ հոդվածով.
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի «Երևանի քաղաքապետի 2009 թվականի հուլիսի 29-ի հ.7149-Ա, 2011 թվականի ապրիլի 21-ի հ.1468-Ա, 2013 թվականի դեկտեմբերի 3-ի հ.6133-Ա, 2017 թվականի հուլիսի 11-ի հ.2359-Ա որոշումներով հաստատված հավելվածները ուժը կորցրած ճանաչելու և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» հ.3405-Ա որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետով հաստատված հ.62 հավելվածը:
2. Հաստատել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնի անձնագիրը (ծածկագիր՝ 3.1-459)՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատարի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ