Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.12.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

3617-Ա 06.12.2018թ.

Ն.ՉԱՐԲԱԽԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.54  ՀԱՍՑԵՈՒՄ  ԳՏՆՎՈՂ ՏՆԱՄԵՐՁ   ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Օֆիկ Սարգսյանի լիազորված անձ Ա.Թովմասյանի դիմումը՝ Ն.Չարբախի 8-րդ փողոցի հ.54 հասցեում գտնվող տնամերձ հողամասի սահմանները ճշտելու և հողօգտագործման իրավունքը ձևակերպելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել <<Հայաստանի ազգային արխիվ>> ՊՈԱԿ-ի կողմից 06.09.2018թ. տրված հ.Հ-17518 տեղեկանքը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի 12.11.2018թ. հ.22/01-Ռ-1808 տեղեկանքը, Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 10.11.94թ. հ.38/8 որոշումը:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ բնակելի կառուցապատման գոտում:
Համաձայն տարածքի ճշգրտված տեղագրական հանույթի՝ Ն.Չարբախի 8-րդ փողոցի հ.54 հասցեում գտնվող տնամերձ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 364.18քմ /փաստաթղթերով  ամրագրված՝ 370.0քմ մակերեսի փոխարեն/, որն ընդգրկված չէ  հողային օրենսգրքի  60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման  8-րդ գոտում /ծածկագիր՝ 01-011-216-012/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով,   քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի     1-ին կետի 2-րդ ենթակետով, 135-րդ  հոդվածով, հողային օրենսգրքի  52-րդ և 59-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով, 16-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.10.2018թ. հ.18-06/1-Թ-1594 եզրակացությունը.
1.Վերականգնել Ն.Չարբախի 8-րդ փողոցի հ.54 հասցեում գտնվող տնամերձ հողամասի հողհատկացման հիմքերը՝  364.18քմ մակերեսի չափով։
2.Սահմանել, որ հողային օրենսգրքի  64-րդ հոդվածի 8-րդ  կետի 1-ին ենթակետի համաձայն՝ սույն որոշման 1-ին կետում նշված հասցեում գտնվող 364.18քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում է Օֆիկ Սարգսյանին։
3.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ն.Չարբախի 8-րդ փողոցի հ.54 հասցեում գտնվող 364.18քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։
4.Հողամասի սահմանները որոշվում են  սահմանված կարգով  հաստատված հատակագծով։
5.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ