Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.12.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

3627-Ա 07.12.2018թ.

ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ Վ.ՓԱՓԱԶՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.29/4  ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՋՈՒԼԵՏԱ ԱՎԱԳԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
      


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 01.08.2018թ. տրված հ.18-06/Օ-202 մասնագիտական եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (19.07.2018թ. հ.Ս-4190).
1.Երևան, Արաբկիր Վ.Փափազյան փողոցի հ.29/4 հասցեում՝ սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի գրանցման 07.06.2018թ. տրված հ.07062018-01-0197 վկայական) քաղաքացի Ջուլետա Ավագի Սարգսյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 38.66 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի /նկուղ` 24.23 քառ.մետր, փոսորակ` 7.65 քառ.մետր, ծածկ` 5.89 քառ.մետր, պարիսպ` 0.89 քառ.մետր/) և ինքնակամ բացված պատուհանները 2 /երկու/ հատ ճանաչել օրինական։
2.Ընդունել ի գիտություն, որ.
1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2)շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 166706 (մեկ հարյուր վաթսունվեց հազար յոթ հարյուր վեց) Հայաստանի Հանրապետության  դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է  ուժը կորցրած։
4.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ