Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.12.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
   
3633-Ա  07.12.2018թ.

ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ Հ.105 ՔՈԹԵՋ-ՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արևհատ Պրուտյանի դիմումը՝ Սիլիկյան թաղամասի հ.105 քոթեջ-տնակի զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի օգտագործման իրավունքը ձևակերպելու մասին։      
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կողմից 13.06.2018թ. տրված հ.03/11/3084-18 տեղեկանքը և 27.02.2006թ. տրված քաղվածքը, համաձայն որոնց Արևհատ Պրուտյանի ընտանիքի հինգ անձին՝ իրեն, Նվեր, Ծովինար, Կարեն և Կամո Նիկողոսյաններին ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության բնակարանների բաշխման համատեղ հանձնաժողովի 2006 թվականի փետրվարի 14-ի նիստի հ.1 արձանագրությամբ՝ ՓՀՆԽ-ի միջոցներով կառուցված Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի հ.105 քոթեջատիպ տնակը հատկացվել է սեփականության իրավունքով:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող քոթեջ-տնակի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի /ծածկագիր՝ 01-001-519-047/ մակերեսը կազմում է 462.91քմ, որը ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն, գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գոտում, որն իր մեջ կարող է ներառել և բնակելի և հասարակական կառուցապատում՝ ընդհանուր օգտագործման տարածքների հավասարաչափ համադրությամբ:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և գտնվում է հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 8-րդ գոտում:              
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի  մասին» օրենքի  3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշման 3-րդ կետի ժա) ենթակետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.11.2016թ. հ.18-06/1-Պ-2314, 14.11.2017թ. հ.18-06/1-Պ-2181 և 30.10.2018թ. հ.18-06/Պ-2272 եզրակացությունները.      
1.Սահմանել, որ Սիլիկյան թաղամասում գտնվող հ.105 քոթեջ-տնակի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը կազմում է 462.91քմ:
2.Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված  հատակագծով։
3.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Սիլիկյան թաղամասում գտնվող հ.105 քոթեջ-տնակի զբաղեցրած 462.91քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:
4.Սահմանել, որ Սիլիկյան թաղամասում գտնվող հ.105 քոթեջ-տնակի զբաղեցրած 462.91քմ մակերեսով հողամասն անհատույց սեփականության իրավունքով հատկացվում է  Արևհատ Ալեքսանդրի Պրուտյանին, Նվեր Կանալի Նիկողոսյանին, Ծովինար Նվերի Նիկողոսյանին , Կարեն Նվերի Նիկողոսյանին և Կամո Նվերի Նիկողոսյանին:
5.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի վրա։
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ