Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.12.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
   
3637-Ա  10.12.2018թ.

ՀԱՂԹԱՆԱԿԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.57/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ
ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արթուր Հովհաննիսյանի դիմումը՝ Հաղթանակի 2-րդ փողոցի հ.57/1 հասցեում գտնվող հողամասի հողօգտագործման իրավունքը  ձևակերպելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել հողի սեփականության իրավունքի 10.01.1995թ. հ.006657 պետական ակտը։
Համաձայն տարածքի ճշգրտված տեղագրական հանույթի՝ Հաղթանակի 2-րդ փողոցի հ.57/1 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 991.20քմ՝ պետական ակտում ամրագրված 1000.0քմ մակերեսի փոխարեն և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման  8-րդ գոտում:
Քննարկվող՝ 991.20քմ մակերեսով հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օերնսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.07.2018թ. հ.18-06/1-Հ-3730 եզրակացությունը.
1.Սահմանել, որ Հաղթանակի 2-րդ փողոցի հ.57/1 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 991.20քմ:
2.Հողամասի  սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Հաղթանակի 2-րդ փողոցի հ.57/1 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի  24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման։
4.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։      



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ