Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.12.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
   
3639-Ա  10.12.2018թ.

Ն.ՉԱՐԲԱԽԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.51 ՀԱՍՑԵՈՒՄ  ԳՏՆՎՈՂ  ՀՈՂԱՄԱՍԻ  
ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արկադի Խաչատրյանի լ/ա Արսեն Քեչեչյանի դիմումը՝ Ն.Չարբախի 6-րդ փողոցի հ.51 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հողօգտագործման իրավունքը  ձևակերպելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 10.11.1994թ. հ.38/8 որոշումը և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 13.11.2018թ. հ.Հ-21364 տեղեկանքը:
Համաձայն տարածքի ճշգրտված տեղագրական հանույթի՝ Ն.Չարբախի 6-րդ փողոցի հ.51 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 370.0քմ և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման  8-րդ գոտում /ծածկագիր՝ 01-011-171-026/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, 135-րդ  հոդվածով, հողային օրենսգրքի  52-րդ և 59-րդ հոդվածներով, 16-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.08.2018թ. հ.18-06/1-Ք-518  եզրակացությունը.
1.Սահմանել, որ Ն.Չարբախի 6-րդ փողոցի հ.51 հասցեում գտնվող հողամասի փաստացի  մակերեսը կազմում է 370.0քմ։
2.ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ն.Չարբախի 6-րդ փողոցի հ.51 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը՝  բնակելի  կառուցապատման։
3.Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
4.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ