Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.12.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
   
3640-Ա  10.12.2018թ.   

ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ 12-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 6/1  ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԽՈՐՏԿԱՐԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Եղիազար Մուրադյանի կողմից լիազորված անձ Հայկ Ապրեսյանի դիմումը՝ Նուբարաշենի 12-րդ փողոցի հ.6/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 08.06.2001թ. հ.401593 վկայական) Եղիազար Մուրադյանին պատկանող խորտկարանի զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը  երկարացնելու մասին։
ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ Նուբարաշենի 12-րդ փողոցի հ.6/1 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային արժեքն, ըստ կադաստրային գործի տվյալների, կազմում է 2421880 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածների 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության  18.10.2018թ. հ.18-06/1-Ա-8218 եզրակացությունը.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Եղիազար Մուրադյանի հետ կնքել համաձայնագիր` Նուբարաշենի 12-րդ փողոցի հ.6/1 հասցեում գտնվող խորտկարանի զբաղեցրած՝ 130.6քմ մակերեսով հողամասի համար 25.04.2001թ. կնքված վարձակալության հ.332/ՀԱ պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին.
1)պայմանագրի 19-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել  է մինչև 2021 թվականի հունվարի  1-ը.».                          
2)պայմանագրի 5.2 ենթակետից հանել <<(այդ թվում իրականացնել  կապիտալ շինարարություն)>> բառերը.
3)պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<(կամ օտարել հողի վրա կատարված բարելավումները և ամրակայված գույքը՝ հօգուտ Վարձատուի)>> բառերը.
4)պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր` 7.6 և 7.7 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
«7.6 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշ-տության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
«7.7 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված (դադարած)՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից 3 ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:».
5)պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5/հինգ/ տոկոսը, որը կազմում է 12498 (տասներկու հազար չորս հարյուր իննսունութ) ՀՀ դրամ, հողամասի կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 1914 ՀՀ դրամ.>>.  
6)պայմանագրի 13-րդ կետում «900015211072» թիվը փոխարինել «900025312217» թվով.
7)պայմանագրի 15-րդ կետում «0.25» թիվը փոխարինել «0.06» թվով.
8)պայմանագրի 16-րդ կետում «0.25» թիվը փոխարինել «0.05» թվով:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության  վարչական  դատարան` երկամսյա  ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ