Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3641-Ա 08.10.2019թ.

 


ԵՐԵՎԱՆԻ ՍԱՐԻ ԹԱՂԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.8 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՈՍ ԼԵՎՈՆԻ ԲԱԼԱԳՅՈԶՅԱՆԻ,ՍՈՒՍԱՆՆԱ ԼԵՎՈՆԻ ԲԱԼԱԳՅՈԶՅԱՆԻ,ՆԵԼԼԻ ԼԵՎՈՆԻ ԲԱԼԱԳՅՈԶՅԱՆԻ, ՀԵՆՐԻԿ ԹՈՐԳՈՄԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սոս Լևոնի Բալագյոզյանի (ծնված 21.06.1980թ.),Սուսաննա Լևոնի Բալագյոզյանի(ծնված 12.11.1981թ.),Նելլի Լևոնի Բալագյոզյանի(ծնված 20.07.1986թ.),Հենրիկ Թորգոմի Գրիգորյանի(ծնված 01.07.1964թ.), դիմումը։ Երևանի Սարի Թաղի 7-րդ փողոցի հ.8 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 585.26քմ, որից 373.8քմ մակերեսով հողամասը Սոս Լևոնի Բալագյոզյանին, Սուսաննա Լևոնի Բալագյոզյանին, Նելլի Լևոնի Բալագյոզյանին, Հենրիկ Թորգոմի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(ըստ օրենքի ժառանգության իրավունքի 30.08.2019թ. հ.17657 վկայագիր):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 16.05.2019թ. հ.1-0097, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 19.10.2018թ. հ.18950 գրությունները, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ԵԷԴ/0914/02/11 քաղաքացիական գործով կայացված վճիռը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.09.2019թ. հ.20-Ել-1596 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Սարի Թաղի 7-րդ փողոցի հ.8 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Սարի Թաղի 7-րդ փողոցի հ.8 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սոս Լևոնի Բալագյոզյանի, Սուսաննա Լևոնի Բալագյոզյանի, Նելլի Լևոնի Բալագյոզյանի, Հենրիկ Թորգոմի Գրիգորյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 373.8քմ մակերեսով հողամասին կից 211.46քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 211.46քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ