Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3651-Ա 09.10.2019թ.


ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Գ.ԶՈՀՐԱՊԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 177 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի N 757-Ն որոշումը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով.
1. Երևանի քաղաքապետարանի կողմից 02.03.2016 թվականին տրված N 01/18-07/1-Ղ-188-77 նախագծման թույլտվությունում, 11.05.2016 թվականին համաձայնեցված N 01/18-05/1-Ղ-581-319 աշխատանքային նախագծում (29.01.2019 թվականին համաձայնեցված N 01/18-05/1-Ղ-38-19 փոփոխմամբ), 29.01.2019 թվականին տրված N 01/18-Ղ-38-38 շինարարության թույլտվությունում և 29.04.2019 թվականին տրված N 01/19-Ղ-1095 ավարտական ակտում (շահագործման թույլտվությունում) «օժանդակ» բառը փոխարինել «հասարակական /ավտոտեխսպասարկման կետ/» բառով:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Ա.Մեսչյանի վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ