Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3652-Ա 09.10.2019թ.


ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան՝
1. Երևանի քաղաքաքապետին կից քաղաքաշինական խորհրդի 2019թ. հուլիսի 4-ի հարցերի օրակարգում ընդգրկված և կայացած նիստի արդյունքում տվյալ հարցի վերաբերյալ ընդունված որոշման հիման վրա «Ալիխանյան եղբայրների փողոցի հ.6/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի նախագիծ-առաջարկ»-ի /այսուհետ՝ նաև Նախագիծ/ վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկում:
2. Հաստատել Նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկման հրավերը` համաձայն հավելվածի:
3. Հանրային քննարկման ընթացքում իրականացվող բաց լսման անցկացումը հանձնարարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին:
4. Հանրային քննարկումների քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Էվլին Օրդուխանյանին:
5. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին՝
1) Երևանի պաշտոնական համացանցային կայքում և «Առավոտ» օրաթերթում հրապարակել Նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկման հրավերը, ինչպես նաև այն փակցնել Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում.
2) Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակել Նախագիծը:
6. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետին՝ Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am հրապարակման կայքում հրապարակել «Ալիխանյան եղբայրների փողոցի հ. 6/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի նախագիծ-առաջարկ»-ի փաթեթը:
7. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` ապահովել «Առավոտ» օրաթերթում հրապարակվող հանրային քննարկման հրավերի համար անհրաժեշտ ֆինանսավորումը:
8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի վրա:
9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Ա.Մեսչյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ