Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3653-Ա 09.10.2019թ.

 

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» կարգի 101-104-րդ կետերով.
1. Կենտրոնացված կարգով գնումների գործընթացի կազմակերպման գնումների համակարգող ստորաբաժանում սահմանել՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչությունը:
2. Սահմանել՝
1) Երևանի ենթակայության պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություններ) 2019 թվականի կարիքների համար կենտրոնացված կարգով իրականացվող գնումների ցանկը՝ համաձայն հավելված 1-ի.
2) կենտրոնացված կարգով իրականացվող գնումների գնման հայտի ձևաչափը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Հանձնարարել Կազմակերպությունների տնօրեններին սույն որոշման հավելված 1-ում նշված գնումների շրջանակներում կազմել և մինչև սույն թվականի հոկտեմբերի 9-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչություն ներկայացնել սահմանված կարգով հաստատված գնման հայտերը՝ համաձայն հավելված 2-ով սահմանված ձևաչափի (նաև էլ. տարբերակով՝ gnumner@yerevan.am հասցեով)։
4. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին՝ իրենց կողմից համակարգվող Կազմակերպությունների մասով սահմանել հսկողություն սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հայտերի ներկայացման նկատմամբ՝ ապահովելով դրանց միասնականությունը:
5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետին՝
1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հայտերը ստանալուց հետո եռօրյա ժամկետում ուսումնասիրել դրանց համապատասխանությունը գնումների մասին օրենսդրությանը, անհրաժեշտության դեպքում ապահովել ճշգրտումը և դրանց հիման վրա մինչև սույն թվականի հոկտեմբերի 15-ը կազմել և հրապարակել կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանը.
2) ապահովել կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանում ներառված ապրանքների գնման գործընթացի կազմակերպումը, սահմանված կարգով պայմանագրերի կնքումը և դրանց տրամադրումը Կազմակերպություններին։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Կազմակերպությունների ղեկավարների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների վրա։
7. Սույն որոշման կատարման հսկողությունը իրականացնում է Երևանի քաղաքապետը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ