Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3657-Ա 09.10.2019թ.

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի
Հ.3139-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սպարտակ Բաբուջյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2019 թվականի սեպտեմբերի 2-ի հ.3139-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2019 թվականի հուլիսի 3-ի «Երևան, Նոր-Նորք Մոլդովական փողոց հ.25ա շենք հ.1 տարածք հասցեում քաղաքացի Սպարտակ Կարապետի Բաբուջյանի կողմից կատարված ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.2331-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 11.09.2019թ. տրված «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» որոշումը.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի սեպտեմբերի 2-ի «Նոր Նորքի, Մոլդովական փողոցի հ.25ա շենքի հ.1 տարածքի գործառական նշանակությունը բնակելի սահմանելու և բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին» հ.3139-Ա որոշման 1-ին կետը՝ «49.5քմ» բառերից հետո լրացնել «+3.4քմ» բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ