Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3658-Ա 09.10.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի
Հ.1592-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գոհար Դանելյանի դիմումը:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.09.2019թ. հ.18-06/1-Դ-2025 եզրակացությունը.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի մայիսի 14-ի «Գոհար Դանիելյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանաբար բնակավայրերի և բնակելի կառուցապատման սահմանելու մասին» h.1592-Ա որոշման մեջ «Գոհար Դանիելյանի» և «Գոհար Դանիելյանին» բառերը փոխարինել «Գոհար Դանելյանի» և «Գոհար Դանելյանին» բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ