Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


366-Ա 22.02.2021թ.

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԵՐԸ
ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23ի h.315-Ն և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3757-Ա որոշումներին համապատասխան և հիմք ընդունելով՝ Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովի նիստի արձանագրությունը.
1․ Երևան համայնքի սեփականություն համարվող տարածքները ներկայացնել օտարման աճուրդային կարգով՝ համաձայն հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների.
2․ Հանձնարարել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման տրամադրման ենթակա գույքի վերաբերյալ հրապարակային ծանուցման հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
3․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը։

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                          ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ