Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.12.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3661-Ա  12.12.2018թ.

  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 33-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով  «Նորմատիվ  իրավական  ակտերի  մասին»   օրենքի  33-րդ  հոդվածի  1-ին մասի  1-ին  և 2-րդ կետերով՝    
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունվարի 11-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողովի  անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2010 թվականի հուլիսի 30-ի հ.3535-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»  հ.33-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման հ.1 հավելվածում «Կ.Արեյան» բառերը փոխարինել «Հր.Սարգսյան» բառերով, «Ս.Մհերյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ» բառերը՝ «Գ.Հարությունյան-Երևանի քաղաքապետա-րանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերով, «Ռ.Հովհաննիսյան - Երևանի քաղաքապե-տարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ» բառերը՝ «Է.Թորոսյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության մշակույթի բաժնի պետ,   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերով, «Ա.Քասարյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ» բառերը՝ «Մ.Աղաբեկյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերով, «Ա.Հակոբյան»  բառերը՝  «Ռ. Խաչատրյան» բառերով.
2)որոշման հ.1 հավելվածից  հանել՝ «Ա.Մարտիրոսյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ»  բառերը:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռ. Զաքարյանի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ  Հր.Սարգսյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ