Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.12.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3664-Ա  12.12.2018թ.

  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի Հ.2780-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սերգեյ  Պետրոսյանի  դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2018 թվականի օգոստոսի 9-ի հ.2780-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ և  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածներով.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի օգոստոսի 9-ի  <<Սերգեյ Պետրոսյանի  հետ կնքված հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը  երկարաց-նելու, պայմանագրում  փոփոխություններ  ու  լրացումներ կատարելու, հասցե  տրամա-դրելու  մասին» հ.2780-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություներն ու լրացումը.
1) որոշման մեջ «Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ժ/պ Արմեն Ուլիխանյանին» բառերը փոխարինել «Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարին» բառերով.
2) որոշման մեջ ավելացնել 6)-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
<<6) պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու>> բառերը.
3) որոշման մեջ ավելացնել 7)-րդ ենթակետ`հետևյալ բովանդակությամբ.
«7) պայմանագրի 6-րդ կետում ավելացնել նոր՝ 6.8 ենթակետ հետևյալ բովանդակությամբ.
<<6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի  իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված` վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/` պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում` <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն`վարձատուի դիմումի հիման վրա:>>:


 ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ