Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.12.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3667-Ա  12.12.2018թ.

  ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  2011 ԹՎԱԿԱՆԻ  ՆՈՅԵՄԲԵՐԻ  9-Ի  Հ.5494-Ա ՈՐՈՇՈՒՄՆ  ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ  ՃԱՆԱՉԵԼՈՒ  ԵՎ  ՌՈՄԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ  ՀԵՏ ԿՆՔՎԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ  ԼՐԱՑՈԻՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈԻ,  ՀԱՍՑԵ   ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ  ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մելսիդա Մնացականյանի դիմումը` Երևանի  քաղաքապետի 2005 թվականի ապրիլի  20-ի   հ. 839-Ա որոշման  հիման վրա, Ն. Զարյան  փողոցի  հ.112 տան մոտ  գտնվող, 2018 թվականի  ապրիլի  27-ին  ըստ օրենքի ժառանգության իրավունքի  հ. 2246 և  սեփականության իրավունքի  հ. 2247 վկայագրերով ամուսնուց` Ռոմիկ Մնացականյանից իրեն` Մելսիդա Մնացականյանին փոխանցված ավտոտնակի զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության  ժամկետը  երկարացնելու  և   անվանափոխություն  կատարելու  մասին։
Ն.Զարյան  փողոցի հ. 112 տան մոտ  գտնվող  ավտոտնակի  կադաստրային  արժեքը  կազմում է 749520 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով, <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ,   59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի   հ. 87–Ն  որոշմամբ  հաստատված  հավելվածով,  հաշվի  առնելով  <<Հողի  և  ունեցվածքի  գործառնություններ>> ՓԲԸ-ի 30.11.2018թ. հ.20/2 Ե-752  գրությունը.
1.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2011 թվականի նոյեմբերի  9-ի հ.5494-Ա  որոշումը:
2.Լիազորել  Երևանի  Արաբկիր  վարչական շրջանի ղեկավարին` Հայաստանի   Հանրապետության  օրենսդրությամբ   սահմանված   կարգով, Երևանի  քաղաքապետի անունից, Մելսիդա Մնացականյանի հետ  կնքել  համաձայնագիր՝ Ն. Զարյան  փողոցի  հ.112 տան մոտ  գտնվող, 2018 թվականի  ապրիլի  27-ին  ըստ օրենքի ժառանգության իրավունքի  հ. 2246 և  սեփականության իրավունքի  հ. 2247  վկայագրերով իրեն փոխանցված ավտոտնակի   զբաղեցրած  32,4քմ  մակերեսով   հողամասի   համար 19.08.2005թ. կնքված վարձակալության   հ. 251272 պայմանագրի գործողության ժամկետը  երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝  ներառելով  պայմանագրում  հետևյալ  փոփոխություններն  ու  լրացումները.
1) պայմանագրում <<Ռոմիկ Մնացականյանը>> բառերը փոխարինել <<Մելսիդա Մնացականյանը>>  բառերով.
2) պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել  է  մինչև  2021 թվականի հունվարի 1-ը.>>.
3) պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<( այդ    թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ  սահմանված կարգով  իրականացնելու կապիտալ շինարարություն)>> բառերը.
4) պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով  օտարելու վարձատուին>> բառերը.
5) պայմանագրի 5.5 ենթակետից հանել << և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու >> բառերը.
6)պայմանագրի 6-րդ  կետը  լրացնել  նոր՝  6.7 և 6.8  ենթակետերով, հետևյալ  բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված   հողամասի   օգտագործման   նպատակի   փոփոխման անհրաժեշտության   դեպքում   վարձատուն  իրավունք   ունի,  նախապես   մեկ   ամիս   առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված  կարգով   հրաժարվել պայմանագրից:>>.
<<6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից  կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված` վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից  միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում`<< Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  մասին օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն`վարձատուի դիմումի հիման վրա:>>.
7) պայմանագրի  8-րդ   կետը  շարադրել  հետևյալ  բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան  վարձավճարը  կազմում  է տվյալ հողամասի  կադաստրային  արժեքի  3 /երեք/ տոկոսը, որը կազմում է 16015 /տասնվեց հազար տասնհինգ/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի  կադաստրային  արժեքը  1 քմ-ի համար կազմում  է  16476 դրամ:>>:
3.Մելսիդա Մնացականյանին պատկանող ավտոտնակին  տրամադրել <<Զարյան փողոց, հ.112 տուն, ավտոտնակ հ.9>> հասցեն։
4. Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ  գույքի    պետական  ռեգիստրի   համապատասխան  տարածքային ստորաբաժանմանը  ու  ՀՀ  ոստիկանության  Երևան   քաղաքի   համապատասխան  ստորաբաժանմանը   և   բաժնին,  Արաբկիր   վարչական  շրջանի   ղեկավարին։
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ կետում  նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան տարածքային  ստորաբաժանումում։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու  ամսվա  ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության  վարչական  դատարան`  երկամսյա  ժամկետում։
7. Որոշման  կատարման  կազմակերպումն  ու  պատասխանատվությունը  դնել  Երևանի   Արաբկիր  վարչական  շրջանի    ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի  տնօրենի  վրա։
8. Սույն որոշման կատարման  ընթացքի  նկատմամբ հսկողությունն ապահովում  է  Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ