Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.12.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3672-Ա  12.12.2018թ.

 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.60 ՇԵՆՔԻ ԹԻՎ 1  ՀԱՍՑԵՈՒՄ  ԳՏՆՎՈՂ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ  
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հասմիկ Սիմոնյանի կողմից լիազորված անձ՝ Մինաս  Ամիրյանի դիմումը`  Բաղրամյան պողոտայի հ.60 շենքի թիվ 1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հասմիկ Սիմոնյանին  պատկանող բնակարանի (անշարժ գույքի /սեփականության/ օգտագործման իրավունքի գրանցման 15.06.2005թ. հ.1482917 վկայական) գործառական նշանակությունը հասարակական  դասակարգելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի  2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի 3.1-րդ և 7-րդ կետերով,  հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի-նության վարչության 01.10.2018թ. հ.18-08/1-Ա-7532, 23.11.2018թ. հ.18-08/1-Ա-8910 եզրակացությունները.    
1. Բաղրամյան պողոտայի հ.60 շենքի թիվ 1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հասմիկ Սիմոնյանին պատկանող բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, ընդգրկել ոչ բնակելի  ֆոնդում՝ որպես հասարակական նշանակության տարածք՝ «ՀՀՇՆ 31-01-2014» նորմերին և պահանջներին համապատասխանելու պայմանով։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես ոչ  բնակելի։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակարանի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:        
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով` Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:  
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների պետերի և Արաբկիր վարչական շրջանի  ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


         ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ