Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.12.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3673-Ա  12.12.2018թ.

  ԵՐԵՎԱՆԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ 4-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.59 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿՈԲ ՎԱՂԱՐՇԱԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հակոբ Վաղարշակի Գրիգորյանի (ծնված 10.01.1927թ.) դիմումը։ Երևանի Շահումյան 4-րդ փողոցի հ.59  հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 176.98քմ,(որից 27.2քմ-ն գտնվում է կառուցապատման գծից դուրս և տրամադրման ենթակա չէ):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև  2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 21.06.2018թ. հ.1-0305, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 19.06.2018թ. հ.12283 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.09.2018թ. հ.20-Ել-951 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Շահումյան 4-րդ փողոցի հ.59 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է  հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>>  օրենքի 1-ին հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Շահումյան 4-րդ փողոցի հ.59 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հակոբ Վաղարշակի Գրիգորյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 149.78քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 149.78քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի վրա:
         

     ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ