Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.12.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3678-Ա  14.12.2018թ.

  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ  ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2011 թվականի մարտի 22-ի «Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ Երևան քաղաքին սեփականության  իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին» հ.899-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի պահանջները.
1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետին և Երևանի Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և               Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարներին՝
1)կազմակերպել և սույն որոշման հ.1 հավելվածի ժամանակացույցին համապատասխան ապահովել Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների  և  հարյուր  տոկոս՝ Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթների անցկացումը.
2)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օժանդակությամբ եռօրյա ժամկետում ապահովել  սույն որոշման հ.2 հավելվածի օրինակելի ձևին համապատասխան, հայտարարության հրապարակումը http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև Երևանի պաշտոնական համացանցային կայքում՝  (www.yerevan.am).
3)ապահովել մրցույթին մասնակցելու համար քաղաքացիներից դիմումների և դիմումին կից ներկայացվող այլ անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը և մրցույթների նախապատրաստական աշխատանքների իրականացումը։
1.Ընդունել ի գիտություն, որ  մրցույթներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի Արգիշտի փողոցի հ.1 հասցեում գտնվող վարչական շենքի 5-րդ հարկի խորհրդակցությունների անցկացման հ.1 դահլիճում։
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի և Երևանի վարչական շրջանների ղեկավարների վրա։
3.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


   ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ