Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.12.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3679-Ա  14.12.2018թ.

  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի Հ.3138-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածովը, հիմք ընդունելով Ռուբեն Հակոբյանի դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2016 թվականի սեպտեմբերի  5-ի  «Մաշտոցի պողոտայի հ.31/1 հասցեում գտնվող, Ռուբեն Հակոբյանին պատկանող տաղավարի զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հ.3138-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1)որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «2018 թվականի դեկտեմբերի 31» բառերը փոխարինել «2021 թվականի հունվարի 1»  բառերով.
2) որոշման մեջ ավելացնել նոր՝ 7), 8) և 9) ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«7) պայմանագրի 13-րդ կետում «103004220044» թիվը փոխարինել «900015213128» թվով.     
8) պայմանագրի 15-րդ և 16-րդ կետերում «0.25%» թիվը փոխարինել «0.05%» թվով.
9)պայմանագրի 7-րդ կետում ավելացնել 7.7 ենթակետ, հետևյալ բովանդակությամբ.
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական  կարգով բողոքարկվել  Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից  երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա  ժամկետում։              
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության  պետի վրա:
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


         ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ