Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.12.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3686-Ա  17.12.2018թ.

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի  N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի  115-րդ կետով՝
1.2018 թվականի դեկտեմբերի 21-ին, ժամը 11.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, հետևյալ օրակարգով՝
1)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողի զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան ունենալու համար հավելավճարի կիրառման կարգը և չափը սահմանելու մասին:
2) Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3)Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի  N93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
4)Գույք նվիրաբերելու մասին:
5)Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
6)Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի մարտի 19-ի N622-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
7)Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի N11-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
8)Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 23-ի N3532-Ա որոշումը և «Արևամանուկ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:
9) «Երևանի հ.159 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային  կազմակերպության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին:
10)Գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին:
11) Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ