Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3714-Ա 09.10.2019թ.


ՆՈՐ ՆՈՐՔԻ 5-ՐԴ Մ/Շ ԳԱՅԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.59 ՇԵՆՔԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ԽՈՐԴԱՆՈՑԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ
ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Թեմուր Դավոյանի դիմումը՝ Նոր Նորքի 5-րդ մ/շ Գայի պողոտայի հ.59 շենքի հարևանությամբ գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի և խորդանոցի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 24.08.2005թ. հ.2034312 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին։
Երևանի Նոր Նորքի 5-րդ մ/շ Գայի պողոտայի հ.59 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակի և խորդանոցի կադաստրային արժեքը կազմում է 449 026 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածների 1-ին մասով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.09.2019թ հ.18-06/1-Դ-1955 եզրակացությունը.
1.Լիազորել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Թեմուր Դավոյանի հետ կնքել համաձայնագիր` Նոր Նորքի 5-րդ մ/շ Գայի պողոտայի հ.59 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակի և խորդանոցի զբաղեցրած՝ 36,4 քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի օգոստոսի 18-ին կնքված վարձակալության հ.1071/6-ՆՆ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝ ներառելով հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1)պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը:>>.
2)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<այդ թվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն>> բառերը.
3)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.
4)պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<(և ամրակայված անշարժ գույքը «Վարձատուին» օտարելու)>> բառերը.
5)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր` 6.7 և 6.8 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
<<6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված (դադարած)՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից 3 ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:>>.
6) պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Ավտոտնակի զբաղեցրած 26.2 քմ մակերեսով հողամասի համար տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3/երեք/ տոկոսը, որը կազմում է 3555 ՀՀ դրամ, իսկ խորդանոցի զբաղեցրած 10.2 քմ մակերեսով հողամասի համար տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5/հինգ/ տոկոսը, որը կազմում է 2307 ՀՀ դրամ: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 4524 ՀՀ դրամ:»:
2.Թեմուր Դավոյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակին և խորդանոցին տրամադրել <<Բադալ Մուրադյան փողոց, հ.7 շենք, ավտոտնակ հ.4>> հասցեն:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանմանը ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին։
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

  

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ