Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


374-Ա 22.02.2021թ.

 

ՀԱՂԹԱՆԱԿԻ 49-ՐԴ ՏԵՂԱՄԱՍԻ Հ.1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 231.55ՔՄ
ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հուսիկ Միքաելյանի դիմումը՝ Հաղթանակի 49-րդ տեղամասի հ.1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 231.55քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 21.12.2020թ. հ.0459396 պայմանագիրը, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 28.12.2020թ. հ.ՎՋ1270/2020 տեխնիկական պայմանը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.30112020-01-0212 վկայականը:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում, որն իր մեջ ներառում է բնակելի և հասարակական կառուցապատում՝ ընդհանուր օգտագործման տարածքների հավասարաչափ համադրությամբ։
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.01.2021թ. հ.18-06/1-Մ-61 եզրակացությունը.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշման համաձայն՝ Հաղթանակի 49-րդ տեղամասի հ.1 հասցեում գտնվող 231.55քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։
2. Հողամասի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային նշանակության փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման այդ պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից եռամսյա ժամկետում վճարված լինելու դեպքում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ