Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3761-Ա 10.10.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ Հ.39 ԵՐԹՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՈՒ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի հ.762 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 10-րդ ենթակետով, 58-րդ կետով, 62-րդ կետի 2-րդ ենթակետով և 69-րդ կետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի 01.10.2019թ. հ.14/8701Հ զեկուցագիրը:
1.Հաստատել 2019թ. հոկտեմբերի 3-ին անցկացված՝ Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.39 երթուղու շարժակազմի զննման, ինչպես նաև մի շարք ավտոբուսային ու միկրոավտոբուսային երթուղիների համալրման և փոխարինման գործընթացի արդյունքները (03.10.2019թ. հ.1 Զ – 7 Հ/Փ (19) արձանագրություն)։
2.Դադարեցնել «Էս.Թի.Տրանս Մոբիլ» ՍՊԸ-ի՝ Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.39 երթուղու սպասարկման իրավունքը։
3.Թույլատրել «Բաս Կոմֆորտ» ՍՊԸ-ին, ժամանակավորապես, 6 (վեց) ամիս ժամկետով, սպասարկելու Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.39 երթուղին, 100 (հարյուր) դրամ ուղեվարձով, ընկերության կողմից ներկայացված շարժակազմով՝ համաձայն հավելվածի:
4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարին.
1) լուծել Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.39 երթուղու համար «Էս.Թի.Տրանս Մոբիլ» ՍՊԸ-ի հետ կնքված՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագիրը.
2) Երևանի քաղաքապետի անունից Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.39 երթուղու համար «Բաս Կոմֆորտ» ՍՊԸ-ի հետ կնքել ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագիր՝ 6 (վեց) ամիս ժամկետով։
5.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին.
1) լուծել Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.39 երթուղու համար «Էս.Թի.Տրանս Մոբիլ» ՍՊԸ-ի հետ կնքված՝ երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը.
2)Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.39 երթուղու համար «Բաս Կոմֆորտ» ՍՊԸ-ի հետ կնքել երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր 6 (վեց) ամիս ժամկետով և կազմակերպել երթուղու աշխատանքը.
3) պայմանագրի մեկ օրինակը ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչություն.
4) սույն որոշման 1-ին կետում նշված արձանագրության հիման վրա համապատասխան երթուղիներում կատարել շարժակազմերի համալրումներ ու փոխարինումներ և կազմակերպել դրանց աշխատանքը:
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի վրա:
7.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ