Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

  

3762-Ա 10.10.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ
ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 83-րդ հոդվածը՝ Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի նախագիծը մշակելու նպատակով.
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, Երևանի ենթակայության կազմակերպությունների տնօրեններին՝ համաձայնեցնելով ոլորտը համակարգող ղեկավարների հետ, մինչև 2019 թվականի հոկտեմբերի 22-ը Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչություն ներկայացնել համապատասխան ոլորտների և վարչական շրջանների զարգացման 2020 թվականի ծրագրերի նախագծերը՝ համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետին՝ Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի նախագիծը Երևանի քաղաքապետի քննարկմանը ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվու-թյունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ