Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3775-Ա 15.10.2019թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 11-Ի N 1378-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2014թ. մայիսի 27-ի «Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության համակարգը կարգավորող պլանավորող փաստաթղթերի ճշգրտման գործընթացի կազմակերպման մասին» հ.1989-Ա որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը, Երևանի քաղաքապետի 2019թ. հունվարի 29-ի «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» h.165-Ա որոշման N1 հավելվածի 11.2-րդ կետի 4-րդ ենթակետը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության գործընթացների նախապատրաստական միջոցառումները լիարժեք պլանավորելու և կազմակերպելու նպատակով.
1. Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի ապրիլի 11-ի «Երևանի քաղաքապետի 2012թ. նոյեմբերի 27-ի N7556-Ա որոշման ուժը կորցրած ճանաչելու և արտակարգ իրավիճակներում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության պլանը հաստատելու մասին» N1378-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման N 1 հավելվածի NN 4, 5, 6, 7, 10, 12, 18, 22, 25, և 26-րդ աղյուսակները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման N 2 հավելվածի NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 աղյուսակների:
2) որոշման N6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման N 1 հավելվածի:
2. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ