Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4017-Ա 04.11.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի Հ.2791-Ա ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սուրեն Մուսայելյանի դիմումը և անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 02.09.2005թ. հ. 1509846 վկայականը:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի օգոստոսի 6-ի «Ավանեսովի փողոցի հ.24/3 և հ.24/32 հասցեներում վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին» հ.2791-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները.
1) որոշման մեջ նշված «24/32» թիվը փոխարինել «24/3» թվով.
2) որոշումը լրացնել նոր՝ 5.1 կետով, հետևյալ բովանդակությամբ.
«5.1 Ավանեսովի փողոցի հ.24/3 հասցեում /հ.1509846 վկայական/ Սուրեն Մուսայելյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին տրամադրել <Ավանեսովի փողոց, հ.24/4» հասցեն:
3) որոշումը լրացնել նոր՝ 5.2 կետով, հետևյալ բովանդակությամբ.
«5.2 Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին:»:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                            ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ