Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4020-Ա 04.11.2019թ.

 

ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.59 ՇԵՆՔԻ Հ.124 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ,
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԷԼԻՏ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ԻՆ
ՊԱՏԿԱՆՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԲՆԱԿԵԼԻ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի լ/ա Կարեն Էգնատոսյանի դիմումը՝ Բաղրամյան պողոտայի հ.59 շենքում գտնվող, սեփականության իրավունքով «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ին պատկանող h.124 տարածքի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.19072019-01-0279 վկայական/ գործառական նշանակությունը բնակելի դասակարգելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.08.2019թ. հ.18-08/1-Է-165 եզրակացությունը.
1. Բաղրամյան պողոտայի հ.59 շենքում գտնվող, սեփականության իրավունքով «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ին պատկանող h.124 տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, ընդգրկել բնակելի ֆոնդում որպես բնակարան՝ <<ՀՀՇՆ 31-01-2014>> պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես բնակելի նշանակության։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գրասենյակի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                    ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ