Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
403-Ա  08.02.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.46/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՐԻ ԳԵՎՈՐԳԻ ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մերի Գևորգի Մովսեսյանի (ծնված 19.08.1959թ.)դիմումը։ Երևանի Անտառային փողոցի հ.46/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 213.02քմ, որից 116.5քմ մակերեսով հողամասը Մերի Գևորգի Մովսեսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասն է ։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2000 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 07.12.2017թ հ.1-0108, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 13.11.2017թ. հ.14339 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.12.2017թ. հ.20-Ել-1227 եզրակացությունը, համաձայն որի Երևանի  Անտառային փողոցի հ.46/1 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ  հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի  ցանկում, ղեկավարվելով  ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Անտառային փողոցի հ.46/1 հասցեում հողամասը Մերի Գևորգի Մովսեսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 116.5քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 96.52քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 213.02քմ մակերեսով հողամասի և 96.52քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Անտառային փողոցի հ.46 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Անտառային փողոց հ.46/1 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական` Հ.Մուրադյանի վրա։

            

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ