Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
404-Ա  08.02.2018թ.


ԵՐԵՎԱՆԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ  Հ.14/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ՀԱՍՄԻԿ ՄԿՐՏՉԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ՍԻՐԱՆՈՒՇ  ՊԱՐԳԵՎԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արթուր Մկրտչի Մկրտչյանի (ծնված 17.03.1973թ.), Հասմիկ Մկրտչի Մկրտչյանի (ծնված 08.03.1964թ.), Սիրանուշ  Պարգևի Սահակյանի (ծնված 00.00.1940թ.) դիմումը։ Երևանի Շահումյան 7-րդ փողոցի հ.14/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 220.15քմ, որից 28.3քմ մակերեսով հողամասն Արթուր Մկրտչի Մկրտչյանին,  Հասմիկ Մկրտչի Մկրտչյանին, Սիրանուշ  Պարգևի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված է 06.05.1997թ. հ.27238):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, 04.08.2017թ. ժառանգության իրավունքի վկայագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 09.10.2017թ հ.1-0398, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 30.05.2012թ. հ.1070 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.10.2017թ. հ.20-Ել-1017 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Շահումյան 7-րդ փողոցի  հ.14/1 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ  հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի  ցանկում, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Շահումյան 7-րդ փողոցի հ.14/1 հասցեում Արթուր Մկրտչի Մկրտչյանին, Հասմիկ Մկրտչի Մկրտչյանին, Սիրանուշ Պարգևի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 28.3քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 191.85քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 220.15քմ մակերեսով հողամասի և 191.85քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Երևանի Շահումյան 7-րդ փողոց հ.14 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Շահումյան 7-րդ փողոց  հ.14/1>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական` Հ.Մուրադյանի վրա։
                                     


                  
ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ