Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
405-Ա  08.02.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐԱԳԱՎԻԹԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.17 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՈՐԻԿ ՀՈՎՍԵՓԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ, ՕՆԻԿ ՀՈՎՍԵՓԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Նորիկ Հովսեփի Ղազարյանի (ծնված 20.01.1962թ.), Օնիկ Հովսեփի Ղազարյանի (ծնված 01.06.1955թ.)դիմումը։ Երևանի Նորագավիթի 7-րդ փողոցի հ.17 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1534.6քմ, որից պահպանվել է 1399.4քմ մակերեսով հողամասը՝ամրագրված 1418.7քմ մակերեսով հողամասի փոխարեն, որը Նորիկ Հովսեփի Ղազարյանին, Օնիկ Հովսեփի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 30.06.2017թ. հ.1-0320, 01.10.2011թ. ժառանգության իրավունքի վկայագիրը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 03.07.2017թ. հ.8320 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.07.2017թ. հ.20-Ել-651 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նորագավիթի 7-րդ փողոցի հ.17 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Նորագավիթի 7-րդ փողոցի հ.17 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Նորիկ Հովսեփի Ղազարյանին, Օնիկ Հովսեփի Ղազարյանին սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 1399.4քմ մակերեսով հողամասին կից 135.2քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 135.2քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Նորագավիթի 7-րդ փողոցի հ.17 հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։
3.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։
                          



      ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ