Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4058-Ա 04.11.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի Հ.3502-Ա ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով «Ա.Արտաշեսյան» Ա/Ձ-ի կողմից 16.10.2019թ. տրված տեղեկանքները /05.12.2011թ. տրված հ.017որակավորման վկայական/.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.3502-Ա որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող 51.84քմ (40.98քմ մակերեսով հողամասի համար՝ Գայի պողոտա, հ.8/8, 10.86քմ մակերեսով հողամասի համար՝ Գայի պողոտա, հ.8/9 հասցեները) ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ հասարակական շինություն, գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը, համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում է հողամասի և շինությունների հատակագծերը)»:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                          Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ