Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
406-Ա  08.02.2018թ.
 
ԵՐԵՎԱՆԻ Ն. ՇԵՆԳԱՎԻԹԻ 11-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.30/2 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԱԶՄԻԿ ՋԱՀԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռազմիկ Ջահանի Պետրոսյանի (ծնված 12.10.1935թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև  2001 թվականին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 14.12.2017թ. հ.1-0329, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 12.12.2017թ. հ.15890 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.12.2017թ. հ.20-Ել-1263 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Ն. Շենգավիթի 11-րդ փողոցի հ.30/2 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Ն. Շենգավիթի 11-րդ փողոցի հ.30/2  հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռազմիկ Ջահանի Պետրոսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 65.6քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 65.6քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված   հատակագծով։
3.Ն. Շենգավիթի 11-րդ փողոցի հ.30  հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Ն. Շենգավիթ 11-րդ փողոց հ.30/2 տուն>>։
4.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Ն. Շենգավիթի 6-րդ փողոցի հ.98 հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։»
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։

              

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ