Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4070-Ա 04.11.2019թ.

 

ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ ՆՈՐ-ԱՐԵՇԻ 35-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.127/2 ՇԵՆՔ ԲՆԱԿԱՐԱՆ Հ.721, 723 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ԼՈՒՍԻՆԵ ԱՐՄՈՒԴԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 27.09.2019թ. տրված հ.18-06/ԲՕ-70 մասնագիտական եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը 10.09.2019թ. հ.Հ-8990).
1. Երևան, Էրեբունի Նոր-Արեշի 35-րդ փողոցի հ.127/2 շենք բնակարան հ.721, 723 հասցեում՝ քաղաքացի Լուսինե Արմուդի Համբարձումյանի կողմից ինքնակամ բացված դուռը 1/մեկ/ հատ (բնակելի) (սեփականության իրավունքի գրանցման 19.07.2019թ. հ.19072019-01-0076 վկայական) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 2100 (երկու հազար մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ