Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
410-Ա  08.02.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՉՈՒԽԱՋՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.33 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍԻ ՔՈԼՈՅԱՆԻ, ՍՊԱՐՏԱԿ ՎԻՐԱԲԻ ՍԱՀՐԱԴՅԱՆԻ, ՎԱՐԴՈՒՀԻ ՆՈՒԲԱՐԻ ԲՈՐԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գագիկ Սարգսի Քոլոյանի (ծնված 09.08.1959թ.), Սպարտակ Վիրաբի Սահրադյանի (ծնված 09.10.1946թ.), Վարդուհի Նուբարի Բորանյանի (ծնված 12.01.1959թ.) դիմումը։ Երևանի Չուխաջյան փողոցի հ.33  հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 852.70քմ, որից 800քմ մակերեսով հողամասը Գագիկ Սարգսի Քոլոյանին, Սպարտակ Վիրաբի Սահրադյանին, Վարդուհի Նուբարի Բորանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է ։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2000 թվականը, 09.11.2017թ. հ.3830 ժառանգության իրավունքի վկայագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 27.07.2017թ. հ.1-0009, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 26.072017թ. հ.9663 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.12.2017թ. հ.20-Ել-1303 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Չուխաջյան փողոցի հ.33  տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Չուխաջյան փողոցի հ. 33 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գագիկ Սարգսի Քոլոյանի, Սպարտակ Վիրաբի Սահրադյանի, Վարդուհի Նուբարի Բորանյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 800քմ մակերեսով հողամասին կից 52.70քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 52.70քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Չուխաջյան փողոցի հ.33 հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։
3.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։
           

                                                
ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ