Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4108-Ա 04.11.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի Հ.3512-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին “ԿԱՆՈՆ ԱՐԵԱ” ՍՊԸ-ի կողմից 29.07.2019թ. տրված եզրակացությունը.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Երևան, Աջափնյակ Գ.Հասրաթյան փողոցի հ.29/6 հասցեում`սեփականության իրավունքով քաղաքացի Լյուդվիգ Սուրենի Ղազարյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.3512-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետում «390.25 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական)» բառերից հետո լրացնել «ինքնակամ բացված դռները 4/չորս/ հատ և ինքնակամ բացված պատուհանները 5/հինգ/ հատ» բառերը,
2) Որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «1639050 (մեկ միլիոն վեց հարյուր երեսունինը հազար հիսուն)» բառերը փոխարինել «1657950 (մեկ միլիոն վեց հարյուր հիսունյոթ հազար ինը հարյուր հիսուն)» բառերով:
2. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարի Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին սույն որոշման 1-ին կետում նշված գումարների տարբերությունը՝ 18900 (տասնութ հազար ինը հարյուր) դրամ։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ