Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4109-Ա 04.11.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի Հ.3382-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Է.Զախարյանի դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2012 թվականի ապրիլի 19-ի «Երևանի Անտառային փողոցի հ.136/1 փողոցի բնակելի տան և հողամասի նկատմամբ Էլմիրա Ղազարի Զախարյանի իրավունքները վերականգնելու, 37.2քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.3382-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) վերնագրում և 2-րդ կետում «37.2» թիվը փխարինել «33.32» թվով
2) նախաբանում և 1-ին կետում «337.2» թիվը փոխարինել «333.32» թվով
3) 1-ին կետից հանել «,(իսկ 3.88քմ Արա Թորոսյանի և Դավիթ Թորոսյանի հետ)» բառերը:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                               Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ