Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 

411-Ա  08.02.2018թ.


ԵՐԵՎԱՆԻ ՍԱՐԻ ԹԱՂԻ 19 Ա ՓՈՂՈՑԻ Հ.5 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱԳԻԿ ՓԱՅԼԱԿԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ, ԳԱՅԱՆԵ ՓԱՅԼԱԿԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գագիկ Փայլակի Աբրահամյանի (ծնված 16.12.1956թ.), Գայանե Փայլակի Աբրահամյանի (ծնված 31.10.1960թ.) դիմումը։ Երևանի Սարի Թաղի 19 ա փողոցի հ.5 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 311.42քմ, որից 208.5քմ մակերեսով հողամասը Գագիկ Փայլակի Աբրահամյանին, Գայանե Փայլակի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված 18.10.2016թ. հ.18102016-01-0037) ։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 20.12.2017թ. հ.1-0415, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 09.11.2017թ. հ.13628 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.12.2017թ. հ.20-Ել-1283 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Սարի Թաղի 19 ա փողոցի հ.5 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Սարի Թաղի 19 ա փողոցի հ.5 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գագիկ Փայլակի Աբրահամյանի, Գայանե Փայլակի Աբրահամյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 208.5քմ մակերեսով հողամասին կից 102.92քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 102.92քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ