Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4113-Ա 04.11.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ԱՐԵՇԻ 41-ՐԴ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.31/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԵՐԵՆԻԿ ԵՐՋԱՆԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Դերենիկ Երջանիկի Սարգսյանի (ծնված 22.06.1956թ.) դիմումը։ Երևանի Նոր Արեշի 41-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.31/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 505.39քմ, որից 360.0քմ մակերեսով հողամասը Դերենիկ Երջանիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(ըստ օրենքի ժառանգության իրավունքի 30.03.2010թ. հ.2920 վկայագիր):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 11.07.2019թ. հ.1-0082, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 27.09.2019թ. հ.15554 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.09.2019թ. հ.20-Ել-1563 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նոր Արեշի 41-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.31/1 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Նոր Արեշի 41-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.31/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Դերենիկ Երջանիկի Սարգսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 360.0քմ մակերեսով հողամասին կից 145.39քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 145.39քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Նոր Արեշի 41-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.13բ հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Նոր Արեշ 41-րդ փողոց 1-ին նրբանցք հ.31/1 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ