Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
414-Ա  08.02.2018թ.

ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.16/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ, ԴՐԱ  ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Էդուարդ, Կարեն և Արմեն Գասպարյանների դիմումը՝ Նազարբեկյան թաղամասի հ.16/6 հասցեում, սեփականության իրավունքով իրենց պատկանող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.12062017-01-0208 վկայական/ շինության գործառական նշանակությունը փոփոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի  2-ի հ.88 որոշմամբ, 2015թ. մարտի 19-ի հ. 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության,  քաղաքաշինության վարչության 09.01.2018թ. հ.18-06/1-Գ-5825 եզրակացությունը.   
1.Նազարբեկյան թաղամասի հ.16/6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Էդուարդ, Կարեն և Արմեն Գասպարյաններին պատկանող շինության գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակելի տուն /<<ՀՀՇՆ և 31-01-2014>> պահանջներին չհակասելու պայմանով/։
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված շինությունը  հաշվառել որպես բնակելի նշանակության։
3.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Նազարբեկյան թաղամասի հ.16/6 հասցեում  գտնվող հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի  գործառական, հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների  փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:  
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
6.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա  ժամկետում։     
7.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության,  անշարժ գույքի կառավարման վարչությունների  պետերի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:         
8.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ