Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4203-Ա 12.11.2019թ.


«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՄԱՆԿԱՎԱՐԺ»
ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N1 հավելվածի 62-րդ կետի 1-ին ենթակետով և 63-րդ կետով.
1. Երևան քաղաքի երաժշտարվեստի զարգացման և երեխաների գեղագիտական դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» կոչում շնորհել.
1) Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրի դասատու Հասմիկ Հակոբյանին,
2) Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի թավջութակի դասատու Տիրուհի Սարգսյանին։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ