Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4215-Ա 12.11.2019թ.

 

ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԵՏ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի տեղակալի զեկուցագիրը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին և 54-րդ հոդվածի 4-րդ կետերի պահանջներով, ինչպես նաև տեղական հարկերի և վճարների հավաքագրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով`
1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Ա.Հարությունյանին, առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ կնքել գործակալության պայմանագրեր՝ ապահովելով անձնական տվյալները մշակելու ընթացքում գաղտնագրման միջոցների օգտագործումը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի վրա:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ