Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4218-Ա 13.11.2019թ.

 

ՇԱՐՈՒՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.37/34 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ
ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Էլեկտրոն» ԲԲԸ-ի դիմումը՝ Շարուրի փողոցի հ.37/34 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 22.12.2011թ. հ.2681160 վկայականը:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ հողամասը չի ենթարկվել ուրվագծային փոփոխության /փաստացի ուրվագիծը և ուրվագծային չափերը համապատասխանում են վկայականում ամրագրվածին/, բայց փաստացի մակերեսը կազմում է 22531.39քմ` վկայականում ամրագրված 22192.5քմ մակերեսի փոխարեն /ծածկագիր՝ 01-011-130-126, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշում, տող՝ 44/:
Ավելի օգտագործվող՝ 338.89քմ մակերեսով հատվածը հնարավոր չէ որոշել և ուրվագծով առանձնացնել, քանի որ այն ներառված է ընկերությանը պատկանող շենք-շինություններով զբաղեցված՝ 22531.39քմ մակերեսով հողամասի սահմաններում:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 8-րդ գոտում:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.04.2018թ. հ.18-06/2-20425, 02.04.2019թ. հ.18-06/2-19765, 03.09.2019թ. հ.18-06/2-80137 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Շարուրի փողոցի հ.37/34 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 22531.39քմ, որից՝ 338.89քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) «Էլեկտրոն» ԲԲԸ-ին՝ տարածագնահատման 8-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 996337 (ինը հարյուր իննսունվեց հազար երեք հարյուր երեսունյոթ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2. Հողամասի սահմանները որոշվում են 22531.39քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված միասնական հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագիծը։
3. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Շարուրի փողոցի հ.37/34 հասցեում գտնվող 22531.39քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների։
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, «Էլեկտրոն» ԲԲԸ-ի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։
5. Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարվելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած:
6. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ