Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4225-Ա 13.11.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի Հ.3073-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության 16.10.2019թ. 20/21688 գրությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2019 թվականի օգոստոսի 23-ի «Երևանի Վահե Վահյան փողոցի հ.39 բնակելի տան և հողամասի նկատմամբ Սամվել Ռոբերտի Սամվելյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.3073-Ա որոշումը լրացնել նոր՝ 1.1 կետով հետևյալ բովանդակությամբ.
«1.1 Վահե Վահյան փողոցի հ.39 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Վահե Վահյան փողոցի հ.39/5տուն»»։
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ